ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության առաջատարից հետ է կես միավոր

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության առաջատարից հետ է կես միավոր

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը կես միավոր է հետ մնում Եվրոպայի անհատական առաջնության առաջատարից:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանն ունի 7 միավոր, իսկ առաջատարը` Գերմանիայի ներկայացուցիչը` Մատիաս Բլուբաումը, 7,5: 6,5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը: Առաջնության ավարտին մնաց երկու տուր:
 
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն  այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:

  • Կիսվել: