ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գաբրիել Սարգսյանն ու Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Լևոն Արոնյանը` հաղթեց

Գաբրիել Սարգսյանն ու Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Լևոն Արոնյանը` հաղթեց

Ռիգայում ընթացող շախմատի 2021 Grand Swiss FIDE մրցաշարում կայացան նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները: 

Հայաստանի 9 պատվիրակներից հաջողության հասավ միայն Լևոն Արոնյանը, որն իրեն հատուկ ոճով հաղթեց Ուզբեկստանի շախմատիստ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Նա վաստակել է 6 միավոր և բարձրացել 24-րդ հորիզոնական: Ավաղ, մեր գրոսմայստերն այլևս չի կարող նվաճել հավակնորդների մրցաշարի ուղեգիր, քանի որ շանս չունի զբաղեցնելու առաջին երկու տեղերը:
 
Մրցաշարն առանց պարտության անցկացնող մեր միակ շախմատիստը` Գաբրիել Սարգսյանը, ոչ-ոքի է խաղացել ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի և վաստակել է 6,5 միավոր: Նա դեռ շանս ունի հավասարվելու առաջատարներին, սակայն անհատական վարկանիշով զիջում է նրանց, ուստի նույնպես չի կարող նվաճել հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
 
Այսօր կայանալիք վերջին` 11-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոյի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտկաներով կխաղա Իսպանիան ներկայացնող փորձառու գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովի դեմ:

  • Կիսվել: