Ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանն ինչո՞ւ է ստացել Սերբիայի քաղաքացիություն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը պատմել է, թե ինչու է հայ ֆուտբոլիստը ստացել Սերբիայի քաղաքացիություն։
«Ակումբն առաջարկեց ստանալ Սերբիայի քաղաքացիություն, որպեսզի Նաիրը չհամարվի լեգեոնական։ Դա է հիմնական պատճառը։
Արագ ստացվեց գործընթացը։ «Ցրվենա Զվեզդան» օպերատիվ է աշխատում»,- Ալեքսանդր Կլյուևի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։
Թիկնիզյանն ունի նաև Ռուսաստանի և Հայաստանի անձնագրեր։



