կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆուտբոլի Մ17 և Մ19 տարեկանների մրցակիցները ԵԱ-ի ընտրական փուլում հայտնի են

Ֆուտբոլի Մ17 և Մ19 տարեկանների մրցակիցները ԵԱ-ի ընտրական փուլում հայտնի են

Հայաստանի ֆուտբոլի Մ17 և Մ19 տարեկանների հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հայտնի են:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ 

Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվեց իններորդ խմբում, որտեղ կմրցի Իսրայելի, Խորվաթիայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։ 

Հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-21-ը՝ Խորվաթիայում։ Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ։

Դեկտեմբերի 8-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ 

Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվեց տասներորդ խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շվեյցարիայի և Իսլանդիայի հավաքականների հետ։ 

 

Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 11-17-ը՝ Իռլանդիայում։ Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ։

  • Կիսվել: