հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ֆլիկը պատասխանել է, թե արդյոք կցանկանար մարզել Մեսսիին

Ֆլիկը պատասխանել է, թե արդյոք կցանկանար մարզել Մեսսիին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին հարցրել են, թե արդյոք նա կցանկանար աշխատել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է armsport.am-ը:

– Ի՞նչ զգացողություն է առաջացնում Մեսսիի «Կամպ Նոու» վերադառնալու լուսանկարը։ Կցանկանայի՞ք մարզել նրան:

«Ինչո՞ւ ոչ։ Նա վերջին 10 կամ ավելի տարիների լավագույն խաղացողն է։ Ես միշտ հիացել եմ նրա խաղով։ Բայց նա պայմանագիր ունի մինչև 2028 թվականը, իսկ ես՝ մինչև 2027 թվականը», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան բացառել էր Մեսսիի վերադարձը «Բարսելոնա»։

 

  • Կիսվել: