չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՖԻՖԱ-ն կասեցրել է երկու երկրի ֆեդերացիաների գործունեությունը

ՖԻՖԱ-ն կասեցրել է երկու երկրի ֆեդերացիաների գործունեությունը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի բյուրոն որոշել է անհապաղ կասեցնել Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի (FECOFOOT) և Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PFF) գործունեությունը, հայտնում է կազմակերպության կայքը, փոխանցում է Armsport-ը:

 

Հայտարարության համաձայն, Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի գործունեությունը դադարեցվել է երրորդ կողմերի միջամտության պատճառով։ Որոշումն ընդունվել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի հետ համատեղ։ Սանկցիաները կհանվեն, երբ ասոցիացիան վերականգնի վերահսկողությունը իր կենտրոնակայանի, տեխնիկական կենտրոնի և այլ օբյեկտների նկատմամբ։

 

Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ կազմակերպությունը հրաժարվել է ընդունել վերանայված սահմանադրությունը, որը պետք է ապահովեր արդար ընտրություններ։ Սանկցիաները կհանվեն այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ի և Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի առաջարկած տարբերակը կստանա կազմակերպության կոնգրեսի հավանությունը։

  • Կիսվել: