շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 15-րդ տեղում է։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

100 ուժեղագույնների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Գաբրիել Սարգսյանը (2692) 44-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2685) 53-րդն է, Շանթ Սարգսյանը (2654) 89-րդն է, Հրանտ Մելքումյանը (2650) 97-րդն է։

ՖԻԴԵ, հուլիսի 1

  1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2835
  2. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2787
  3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2782
  4. Դին Լիրեն (Չինաստան)՝ 2780
  5. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2779
  6. Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 2777
  7. Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)՝ 2775
  8. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2769
  9. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2754
  10. Ռիչարդ Ռապորտ (Ռումինիա)՝ 2752
  11. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2750
  12. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 2747
  13. Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան)՝ 2744
  14. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2742
  15. Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 2742

 

  • Կիսվել: