շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՖԻԴԵ-ի ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Շանթ Սարգսյանը 57-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանը` 87-րդ, Հրանտ Մելքումյանը` 96-րդ, Հայկ Մարտիրոսյանը` 99-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը` 101-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 14-րդն է:

 

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 47-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 55-րդ:

  • Կիսվել: