FAF-ը Ֆեդերացիայի դիմաց սպասում է Արմեն Մելիքբեկյանին
FAF-ը ֆուտբոլի ֆեդերացիայի առջև է։
«Մենք ունենք բազմաթիվ հարցեր ՀՖՖ նախագահին, 40 րոպե կսպասենք նրան այստեղ մեր հարցերին պատասխանելու համար»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ՀՖՖ-ն Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտութունից հետո հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկության մասին: Դրանից առաջ՝ անմիջաապես խաղից հետո, երկրպագուները չեն ծափահարել իրենց մոտեցած ֆուտբոլիստներին և վանկարկել են «Ամոթ, ամոթ»:
Թարմացում. FAF-ից հայտնեցին, որ ՀՖՖ նախագահը չեկավ իրենց հետ հանդիպման:
«Մենք կարծում ենք, որ ՀՖՖ նաախագահը պետք է հեռանա»,-նշեցին ՖԱՖ-ականները: