հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՖԱՖ-ը երթ կանցկացնի Հայաստան - Չեռնոգորիա խաղից առաջ

ՖԱՖ-ը երթ կանցկացնի Հայաստան - Չեռնոգորիա խաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը մարտի 24-ին Հայաստան - Չեռնոգորիա ընկերական հանդիպումից առաջ կանցկացնի երթ, որը կմեկնարկի 18։30-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտից (Վերնիսաժ` մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող այգուց):

«Հավաքվում ենք մարտի 24-ին՝ ժամը 17։30-ին։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Դեպի մարզադաշտ երթը կմեկնարկի։ FAF-ը լինելու է սև շապիկներով, մեր տրիբունան արևելյանն է»,- նշվում է հաղորդագրությունում։

Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Թիմերը նախկինում հանդիպել են երկու անգամ՝ 2018թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Հայաստանի թիմը Չեռնոգորիայում պարտվել է 1։4 հաշվով, Երեւանում հաղթել է 3։2 հաշվով։

  • Կիսվել: