երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ խաղափուլի ավարտին հայ շախմատիստուհիներն առաջատարների շարքում են

Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ խաղափուլի ավարտին հայ շախմատիստուհիներն առաջատարների շարքում են

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

4 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 3.5 միավոր և կիսում է 2-8-րդ հորիզոնականները:

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 3 միավոր և նույնպես առաջատարների շարքում են:

Այսօր Մարիան հաղթել է Եվրոպայի կանանց գործող չեմպիոն, ադրբեջանցի միջազգային վարպետ Ուլվիյա Ֆաթալիևային: 

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

  • Կիսվել: