ԵՎՐՈ-2026․ հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակիչում
Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի վերջին՝ երրորդ տուրի Լիտվայի դեմ հանդիպումից առաջ հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակիչում, գրում է armsport.am-ը:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Ուկրաինային, իսկ 5-4 հաշվով՝ Չեխիային՝ ապահովելով իր տեղը քառորդ եզրափակիչում։
Խմբային փուլի վերջին տուրում մեր ընտրանին կմրցի Լիտվայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 28-ին, Երևանի ժամանակով 22:30-ին:


