չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
Եվրո-2024. Շվեյցարիան հաղթեց Հունգարիային

Եվրո-2024. Շվեյցարիան հաղթեց Հունգարիային

Եվրոպայի առաջնության 1-ին տուրում Շվեյցարիայի հավաքականը մրցում էր Հունգարիայի հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։

12-րդ րոպեին հաշիվը բացեց Դուան, իսկ 45-ին Աբիշերը կրկնապատկեց այն։

66-րդ րոպեին Վարգան խփեց հունգարացիների միակ գնդակը, սակայն ավելացված 3-րդ րոպեին Էմբոլոն հաշիվը դարձրեց 3-1։

Առաջին տուրից հետո A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գերմանիան, եզրափակում՝ Շոտլանդիան։ Շվեյցարիան ու Հունգարիան, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ տեղերում են, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: