երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Եվրո-2024. Շվեյցարիան հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ և դուրս եկավ 1/4

Եվրո-2024. Շվեյցարիան հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ և դուրս եկավ 1/4

Շվեյցարիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչում սենսացիոն հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացել է շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։ Հարձակվող Ռուբեն Վարգասը 46-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը։

Այսպիսով, Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ Եվրո 2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողի հետ։ Իտալացիներն իրենց հերթին դուրս մնացին մրցաշարից։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն էր, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: