Եվրո-2023․ Հայաստանի Մ-21 թիմը պարտվեց ուկրաինացիներին եւ գրավեց վերջին տեղը
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2023թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում ընդունեց Ուկրաինայի Մ-21 հավաքականին։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։
Ուկրաինայի թիմը 23 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար կմասնակցի անցումային հանդիպումների։
Հայաստանի հավաքականը 3 միավորով գրավեց վերջին տեղը։ Խմբի հաղթողը Ֆրանսիան է (26 միավոր), որը նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
2023թ․ Եվրոպայի Մ-21 առաջնություն, ընտրական փուլ
H խումբ, 10-րդ տուր
Հայաստան - Ուկրաինա՝ 0։2
Էլդար Կուլիեւ, 50, Կոստիանտին Վիվչարենկո, 68