հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես չեմ պատրաստվում հեռանալ հավաքականից․ Մեսսի

Ես չեմ պատրաստվում հեռանալ հավաքականից․ Մեսսի

Արգենտինայի հավաքականի 35-ամյա ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել իր միջազգային կարիերան:

«Ոչ, ես չեմ պատրաստվում հեռանալ թիմից։ Ցանկանում եմ շարունակել հանդես գալ որպես աշխարհի չեմպիոն Արգենտինայի մարզաշապիկով»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
 

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:

  • Կիսվել: