կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երիտասարդական ԵԱ․ Հայկ Պապիկյանը մեկնարկեց հաղթանակով

Երիտասարդական ԵԱ․ Հայկ Պապիկյանը մեկնարկեց հաղթանակով

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

65 կգ քաշային Արթուր Սեդրակայանը մեկնարկային գոտեմարտում 3:13 հաշվով պարտվել է ճապոնացի մրցակցին։

Պարտությամբ է մեկնարկել նաև 92 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Նա 0:6 հաշվով պարտվել է թուրք մրցակցին:

  • Կիսվել: