չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Երիտասարդական ԱԱ. Վիգեն Նազարյանը եզրափակչում է

Երիտասարդական ԱԱ. Վիգեն Նազարյանը եզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս էր եկել կիսաեզրափակիչ:

Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը ԱԱ եզրափակչում է։ 87 կգ քաշային Նազարյանը որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 8-3 հաշվով առավելության է հասել եգիպտացի ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3-1 հաշվով ուժեղ է գտնվել Ուկրաինայի ներկայացուցչից: Կիսաեզրափակչում Նազարյանը գոտեմարտեց ղազախ Մակատ Սայլաուի հետ և հաղթեց 9։0 հաշվով, փոխանցում է armsport-ը:
 
Եզրափակչում Նազարյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Ալի Չոուբանին։
 
Կիսաեզրափակչում 55 կգ Կարապետ Մանվելյանն ու 63 կգ Արման Վարդանյանը համապատասխանաբար 1:2 և 2:3 հաշվով ցավալի պարտություններ կրեցին և կպայքարեն բրոնզե մեդալի համար, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: