ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երիտասարդական ԱԱ. Հայկ Պապիկյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Երիտասարդական ԱԱ. Հայկ Պապիկյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը գոտեմարտեց բրոնզե մեդալի համար եւ պարտվեց իրանցի մրցակցին 2:5 հաշվով։

79 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։ Նրա մրցակիցը կլինի իրանցի Սոբհան Հուշանդ Յարին։

  • Կիսվել: