հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կպայքարեն մեդալների համար

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կպայքարեն մեդալների համար

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները փայլուն մրցելույթներ են ունենում Վրաստանի Քութաիսի քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարում։

 Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանու 13 մարզիկներից 11-ը եզրափակիչում են և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալների համար։
 
«Ընդ որում 60, 67, և 92 կգ քաշային կարգերի եզրափակիչները բացառապես հայկական են լինելու։ 60 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Էրիկ Իսրայելյանն ու Ոսկան Ոսկանյանը, 67- ում Արթուր Մկրտչյանն ու Յուրա Բաբլումյանը, իսկ 92-ում Ավետիք Հովհակիմյանն ու Իշխան Հովսեփյանը։
 
Եզրափակիչ են նաև 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Եզրափակիչները կկայանան հուլիսի 24-ին։

  • Կիսվել: