հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 13 մարզիկով

Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 13 մարզիկով

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականիգլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է Հայաստանի հավաքականի կամզը, որը ապրիլի12-ից 21-ը կմասնակցի Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Ընտրանին մրցավայր է մեկնելու 13 մարզիկով: Եվրոպայի առաջնությունում 48 կգ քաշային կարգում մեր երկիրըկներկայացնի Թումաս Թումասյանը, 51-ում Արեն Ասլամազյանը, 54-ում Գոռ Ազիզյանը: 57 կգքաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի գործող փոխչեմպիոն Մանվել Պետրոսյանը, 60-ումբրոնզե մեդալակիր Էրիկ Իսրայելյանը:

63.5 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Մկրտչյանը, 67-ում Արես Հակոբյանը, 71-ում Գարիկ Անտանոսյանը, 75-ում Տարոն Սարգսյանը: 80 կգ քաշայինկարգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի Համլետ Ադամյանը, 86-ում ԱղվանԱլեքսենյանը, 92-ում Ավետիք Հովակիմյանը, իսկ գերծանր քաշային կարգում ԱլբերտՀարությունյանը:

 

  • Կիսվել: