ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում կայացած արտահերթի կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնաց գործող ղեկավարը

Երևանում կայացած արտահերթի կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնաց գործող ղեկավարը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)-ի արտահերթ նիստը, որտեղ կոնգրեսի անդամները վերահաստատել են իրենց վստահությունը գործող նախագահին: Երևանում կայացած արտահերթ նիստում կոնգրեսը դեմ է քվեարկել նոր ընտրություն անցկացնելուն: Քվեարկությանը մասնակցել է 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, որից 106-ը քվեարկել են դեմ, 36-ը կողմ, 4-ը ձեռնպահ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:

Կոնգրեսի նիստում ֆեդերացիաների ներկայացուցիչների վստահությունը ևս մեկ անգամ ստանալուց հետո Ումրար Կրեմլյովը նշել է, որ IBA-ն անկախ և ուժեղ կազմակերպություն է: Կրեմլյովը նաև ասել է, որ բռնցքամարտի աշխարհը պետք է մտածի վաղվա օրվա մասին, որպեսզի պարզ ճակատով նայի այն երեխաների ու մարզիկների աչքերին, ովքեր ընտրել են զբաղվել բռնցքամարտով: Կրեմլյովը նաև հավելել է, որ ջանք չի խնայելու, որպեսզի բռնցքամարտը դառնա աշխարհի ամենամասսայական, ամենապահանջված և մեծ հետաքրքրություն վայելող մարզաձևը:

Այս տարվա մայիսին Ստամբուլում կայացած Կոնգրեսում Ումար Կրեմլյովը առանց մրցակցության ընտրվել էր IBA-ի նախագահ, քանի որ միակ թեկնածուն էր։ Երկրորդ թեկնածուն՝ Վան դեր Վորստը, կասեցվել է քարոզարշավի կանոնները խախտելու համար: Հետագայում Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) արդարացրեց Վան դեր Վորսթին, որից հետո IBA-ի տնօրենների խորհուրդը որոշեց անցկացնել ևս մեկ արտահերթ համագումար՝ վերընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։

«Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան շնորհավորում է Ումար Կրեմլյովին հերթական հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնում, որ կսերտացնեն գործակցությունն ու կնապաստեն մարզաձևի զարգացմանը»:

Возможно, это изображение 12 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 8 человек, люди стоят, костюм и в помещении

Возможно, это изображение 4 человека

  • Կիսվել: