հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եռացատկորդ Լևոն Աղասյանն առաջինն է Բալկանյան երկրների առաջնությունում

Եռացատկորդ Լևոն Աղասյանն առաջինն է Բալկանյան երկրների առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:

 Բալկանյան երկրների փակ մարզադահլիճներում անցկացվող առաջնության եռացատկի մրցաշարում Լևոն Աղասյանը գրանցելով 16 մետր 26 սմ արդյունք` զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Աղասյանին հաջորդնել են Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները:
 
Հայաստանն այստեղ ներկայացված էր 8 մարզիկով: Բալկանյանը երկրների առաջնությունն անցկացվում է 1929 թվականից: Առաջին մրցաշարնանցկացվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:  Առաջնությանն անդամակցում է 23 երկիր:Հայաստանն առաջնությանը սկսել է մասնակցել 2013 թվականից:

  • Կիսվել: