ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել ընթացիկ առաջնությունում: Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Աննա Խաչատրյանը:

Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Սոնա Կրկյաշարյանը: Պարտվել են Գաբրիելա Հարությունյանը և Անի Նահապետյանը:

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է:

 

  • Կիսվել: