կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի ակումբային չեմպիոն ավստրիական թիմի կազմում

Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի ակումբային չեմպիոն ավստրիական թիմի կազմում

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ավստրիական ASVOe Pamhagen թիմի կազմում նվաճեց Եվրոպայի ակումբային չեմպիոնի տիտղոսը։ Առաջնությունն անցկացվեց Ավստրիայում։

Եվրոպայի անհատական չեմպիոնի ակումբակիցներն էին ուկրաինացիներ Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը եւ լեհ Ալեքսանդրա Մալցեւսկայան։

ASVOe Pamhagen-ը 7 տուրում տարել է 5 հաղթանակ, 2 ոչ ոքի։

  • Կիսվել: