Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. ռուսական ԶԼՄ-ներ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում:
Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական «ՊՍԺ»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ակումբներն ուսումնասիրում են Էդուարդ Սպերցյանի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Անգլիացիները Սպերցյանին պոտենցիալ փոխարինող են տեսնում պորտուգալացի Բրունո Ֆերնանդեշին, որի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները:
Այնուամենայնիվ, նշվում է, որ գործարքը դժվար իրագործելի է թվում Ռուսաստանից Անգլիա ուղիղ տեղափոխության դժվարությունների պատճառով: