հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵԱ․ Հայաստանն ապահովեց 6-րդ մեդալը

ԵԱ․ Հայաստանն ապահովեց 6-րդ մեդալը

Թուրքիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն ապահովեց 6-րդ մեդալը։

Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը։ Շոտլանդիայի ներկայացուցիչ Օսկար Ստիլի հետ մենամարտում հայ մարզիկը հաղթեց 5։0 հաշվով։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը,  66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը եւ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը:

  • Կիսվել: