ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԱ․ Հայաստանի թիմն ապահովեց չորրորդ մեդալը

ԵԱ․ Հայաստանի թիմն ապահովեց չորրորդ մեդալը

Էրզրումում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմն ապահովեց չորրորդ մեդալը։

50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը քառորդ եզրափակիչում մենամարտեց սերբ Ջորջ Մարկովիչի հետ և առանց մեծ դժվարության հաղթանակի հասավ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Երեք ռաունդներում էլ մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին՝ 5:0։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել եւ առնվազն բրոնզե մեդալ ապահովել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը եւ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը:

  • Կիսվել: