ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԱ-Երևան․ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

ԵԱ-Երևան․ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Եզրափակչում նա 5:0 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի մարզիկ Լունես Արմաուլիի նկատմամբ։

Նշենք, որ Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է դառնում երրորդ անգամ։ 

  • Կիսվել: