հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱ․ Արման Անդրեասյանը հաղթեց թուրք մրցակցին եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ԵԱ․ Արման Անդրեասյանը հաղթեց թուրք մրցակցին եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Արման Անդրեասյանը կամային հաղթանակով դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս եկած աշխարհի անհատական գավաթի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության հաղթող Արման Անդրեասյանը մեկնարկային 1/8-րդ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 28-ամյա թուրք Սելահաթին Կիլիչսալայանին:

Առաջին մրցափուլից հետո Արման Անդրեասյանը պարտվում էր 0:1 հաշվով: Երկրորդ մրցափուլում, չնայած գորգի մրցավարը հաշիվ բացեց հայ ըմբիշի հաշվին, բայց Եվրոպայի բրոնզե մեդալակիրն ավելացրեց ճնշումը եւ հաշիվը դարձրեց 3:1: Թուրք ըմբիշը բավական կոշտ գոտեմարտ էր վարում, քաշում հայ ըմբիշի մազերից, բայց գորգի մրցավարը ոչ մի նկատողություն չտվեց Սելահաթին Կիլիչսալայանին:

Քառորդ եզրափակիչում Արման Անդրեասյանի մրցակիցը կլինի գերմանացի Քեվին Քրիստոֆեր Հենկելը:

Մ23 աշխարհի աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը մեկնարկային քառորդ եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Աշրաֆ Աշիրովին, որը 1 րոպե 50 վայրկյանում հաղթանակի հասավ 10:0 հաշվով: Հաբեթնակ Կուրղինյանը բողոքարկեց մրցավարերի որոշումը, որը չբավարարվեց: Հայկական կողմը պարտվեց բողոքարկումը եւ հաշիվը դարձավ 0:11:

Եթե ադրբեջանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

  • Կիսվել: