ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան դադարեցրել է Վլադիմիր Պուտինի՝ կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան դադարեցրել է Վլադիմիր Պուտինի՝ կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) դադարեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ որպես կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։

«Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտության լույսի ներքո՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարում է պարոն Վլադիմիր Պուտինի՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահի և դեսպանի կարգավիճակը կասեցնելու մասին»,- ասվում է IJF-ի կայքում։ Փոխանցում  ArmSport.am-ը։

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախօրեին հայտարարել է Կազանում կայանալիք համաշխարհային փուլի չեղարկման մասին։

  • Կիսվել: