ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիդ Ավանեսյանը կմենամարտի Աշխարհի չեմպիոն, անպարտելի Թերենս Քրոուֆորդի հետ

Դավիդ Ավանեսյանը կմենամարտի Աշխարհի չեմպիոն, անպարտելի Թերենս Քրոուֆորդի հետ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Դավիդ Ավանեսյանը (29-3-1, 17 նոկաուտ) կմենամարտի ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ, WBC, WBA, IBF, WBO, The Ring առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Թերենս Քրոուֆորդի (38-0, 29 նոկաուտ) հետ: Այս մասին հայտնում է ESPN-ը։

Մենամարտը կկայանա դեկտեմբերի 10-ին Նեբրասկայի CHI Health Center-ում: Հաղորդվում է նաև, որ 35-ամյա Քրոուֆորդն այդ մենամարտում կվաստակի կարիերայի ամենախոշոր գումարը: Ամերիկացին պրոֆեսիոնալ բռնցքամարտում 38 մարտ է անցկացրել և նույնքան հաղթանակ է տարել, որոնցից 29-ը՝ նոկաուտով: Ավանեսյանի ցուցանիշը մի փոքր համեստ է: Նա 33 մենամարտ է անցկացրել, կրել է 3 պարտություն, 1 մենամարտ ավարտել է ոչ-ոքի և 29 հաղթանակ է տարել, որից 17-ը՝ նոկաուտով:

Քրոուֆորդը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի նոյեմբերին և հաղթել ամերիկացի Շոն Փորթերին։ 34-ամյա Ավանեսյանը նախորդ մենամարտն անցկացրել էր այս տարվա մարտին և ժամանակից շուտ հաղթել էր Ֆինլանդիան ներկայացնող Օսկարի Մեցին։

  • Կիսվել: