երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» օգոստոսի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ:

ՈւԵՖԱ-ի կայքը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական բրիգադը Արտուր Դիասի գլխավորությամբ:
 
Նրան կօգնեն Ռուի Տավարեսն ու Պաուլո Սոարեսը: Չորրորդ պաշտոնյան կլինի Ֆաբիո Վերիսիմոն: VAR պատասխանատուն կլինի Տիագո Մարտինսը, իսկ նրան կօգնի Ուգո Միգելը:
 
«Ցրվենա Զվեզդա»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում:

  • Կիսվել: