հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
ՉԼ․ «Ռեալը» խոշոր հաշվով պարտվեց «Արսենալին», «Ինտերն» ուժեղ էր «Բավարիայից»

ՉԼ․ «Ռեալը» խոշոր հաշվով պարտվեց «Արսենալին», «Ինտերն» ուժեղ էր «Բավարիայից»

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Լոնդոնում 0:3 հաշվով պարտվեց Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալին»։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Մյունխենում 2:1 հաշվով պարտության մատնեց Բունդեսլիգայի առաջատար «Բավարիայի» հետ։

38-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալացի Սիմոն Ինձագիի գլխավորած թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

85-րդ րոպեին պատասխան գոլը խփեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, որն ամռանը հեռանալու է «Բավարիայից»։

Հյուրերի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 74-րդ րոպեին։

  • Կիսվել: