երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՉԼ․ Աստոն Վիլան արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթանակ տոնեց

ՉԼ․ Աստոն Վիլան արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթանակ տոնեց

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում շվեյցարական «Յանգ Բոյսը» սեփական հարկի տակ ընդունեց «Աստոն Վիլային», գրում է armsport.am-ը: 

Առաջին խաղակեսում բիրմինգհեմցիները ստացան երկու գոլի առավելություն․ նախ աչքի ընկավ Տիլեմանսը, իսկ հետո Ռեմսին։

Երկրորդ խաղակեսում ևս մեկ անգամ աչքի ընկավ Օնանան և Ունայի Էմերիի թիմը հաղթեց 3-0 հաշվով։

Նշենք, որ վերջին անգամ «Աստոն Վիլան» Չեմպիոնների լիգայում գոլ էր խփել 41 տարի առաջ, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 1982 թվականին դարձել էր Չեմպիոնների լիգայի հաղթող։

 

  • Կիսվել: