հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չեռնոգորիայի ազգային թիմի դարպասապահն Ադրբեջանի նկատմամբ տոնած հաղթանակը նվիրել է Հայաստանին

Չեռնոգորիայի ազգային թիմի դարպասապահն Ադրբեջանի նկատմամբ տոնած հաղթանակը նվիրել է Հայաստանին

Երևանի «Ալաշկերտ»-ի և Չեռնոգորիայի ազգային թիմի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը Ազգերի լիգայի երրորդ տուրում Ադրբեջանի նկատմամբ տոնած հաղթանակը նվիրել է Հայաստանին:

Նա իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից՝ գրել է. ՛՛Քեզ համար, Հայաստան՛՛:

Նշենք, որ Ազգերի լիգայի երրորդ տուրում Չեռնոգորիան մրցեց Ադրբեջանի ընտրանու հետ և պարտության մատնեց 2:0 հաշվով:
 

  • Կիսվել: