երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» հաղթեց՝ 3:1, ՊՍԺ-ն՝ 7:0

Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» հաղթեց՝ 3:1, ՊՍԺ-ն՝ 7:0

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։

Արքայական թիմը պատասխան խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն Անգլիայում հաղթել էր 3:2 հաշվով։

1/8 եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի կամ Մադրիդի «Աթլետիկոն», կամ Գերմանիայի չեմպիոն «Բայերը»։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 7:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Բրեստին»։ Առաջին խաղում փարիզյան թիմը 3 գոլ էր խփել։

1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի կամ անգլիական «Լիվերպուլի», կամ կատալոնական «Բարսելոնայի» հետ։

Վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 21-ին։

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:2)

Կիլիան Մբապե, 4, 33, 61 - Նիկո, 90+2

ՊՍԺ - «Բրեստ»՝ 7:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:0)

Բրեդլի Բարկոլա, 20, Խվիչա Կվարացխելիա, 39, Վիտինյա, 59, Դեզիրե Դուե, 64, Նունու Մենդեշ, 69, Գոնսալու Ռամուշ, 76, Սենի Մայուլու, 86

  • Կիսվել: