շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Չեմ կարող Ռոնալդուին վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին. «Ալ-Նասրի» մարզիչ

Չեմ կարող Ռոնալդուին վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին. «Ալ-Նասրի» մարզիչ

«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատանքի մասին։

 

«Եթե ես կես ժամ շուտ գամ, նա դրանից 25 րոպե առաջ արդեն եկած է լինում։ Նա միշտ առաջինն է նստում ավտոբուս։ Նա պերֆեկցիոնիստ է, ով շատ բան է պահանջում իրենից և ուրիշներից։

Ռոնալդուն ապրում է թիմի համար, օգնում է, խորհուրդներ է տալիս։ Երբեմն ես նրան թույլ էի տալիս խոսել խաղացողների հետ: Ես չեմ կարող նրան վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին, բայց նա խելացի է և հարգում է իր և իմ կարգավիճակները»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

 

Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

  • Կիսվել: