ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չեխիայի հավաքականը հնարավոր է ևս հրաժարվի խաղալ Ռուսաստանի ընտրանու հետ

Չեխիայի հավաքականը հնարավոր է ևս հրաժարվի խաղալ Ռուսաստանի ընտրանու հետ

Չեխիայի հավաքականը հնարավոր է ևս հրաժարվի խաղալ Ռուսաստանի ընտրանու հետ ԱԱ որակավորման փլեյ-օֆֆում։ Հաղորդում է ArmSport.am-ը։

 

Ռուսաստանի և Լեհաստանի, ինչպես նաև Չեխիայի և Շվեդիայի հավաքականների միջև 2022 թվականի Աշխարհի առաջնություն դուրս գալու փլեյ-օֆֆ մրցաշարի կիսաեզրափակիչները պետք է անցկացվեն մարտի 24-ին։ Զույգերի հաղթողները կհանդիպեն եզրափակիչում՝ մարտի 29-ին։ Ռուսաստանի համար երկու հանդիպումներն էլ նախատեսված էին Մոսկվայում։

Երեկ Լեհաստանի հավաքականը հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից, հետո նույնը արեց Շվեդիայի հավաքականը։ Չեխերը կապի մեջ են այս երկրների ֆուտբոլային կազմակերպությունների, ինչպես նաև ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հետ։

Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիան (FAČR) հայտարարություն է տարածել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտում է տեղի ունեցածը և վստահություն հայտնում, որ ամեն ինչ կդադարի որքան հնարավոր է շուտ։

«Մենք գիտակցում ենք վերջին օրերին ստեղծված աննախադեպ իրավիճակի հրատապությունը, որը մեզանից շատերը մինչև վերջերս չէին կարող պատկերացնել։ Ներկա պայմաններում նման հանդիպում գրեթե անհնար է պատկերացնել, և շատ հավանական է, որ մենք կհետևենք լեհական և շվեդական սցենարներին, բայց ընթացակարգային քայլերն անհնար է շրջանցել»,- մեջբերում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պետր Ֆուսեկին ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: