Champions Chess Tour. Եզրափակիչում Մագնուս Կարլսենը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն
Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը նվաճեց Champions Chess Tour-ի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում համաշխարհային դասակարգման առաջատարը 4:1 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։
Մագնուս Կարլսենը 5-րդ անգամ հաղթեց Champions Chess Tour-ում։
Երրորդ տեղը կիսեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ալիռեզա Ֆիրուջան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կես միլիոն դոլար էր։