երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ցանկանում եմ դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու․ Սպերցյան

Ցանկանում եմ դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու․ Սպերցյան

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ մտածում է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու դառնալու մասին։

Այս մրցաշրջանում անցկացրած 7 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ։
 
Պետք է աշխատեմ թիմի օգտին և ինքս գոլ խփեմ, երբ պետք է, իսկ այլ իրավիճակներում փոխանցում կատարեմ ուրիշներին: Առաջին հերթին ցանկանում եմ, որ հաղթի «Կրասնոդարը»։ Իսկ անձնական վիճակագրությունը՝ ավելի ուշ»,-ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Սպերցյանին է մեջբերում  «Известия»-ն:

  • Կիսվել: