«Բրյուգեն» դուրս թողեց «Ատալանտային»․ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի արդյունքները
«Բրյուգեն» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆից դուրս է թողել «Ատալանտային»` պատասխան խաղում հաղթելով 3-1 հաշվով։ Դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը հաղթել էր 2-1 հաշվով։
Իսկ «Բավարիան» մեծ դժվարությամբ հաղթահարել է Գլազգոյի «Սելթիկի» արգելքը։ Դիմակայության պատասխան խաղն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ «Բավարիան» դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն առաջին խաղում 2-1 հաշվով հաղթել էր մրցակցին և հաջորդ փուլում կհանդիպի Լևերկուզենի «Բայերի» կամ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։
«Բենֆիկան» նույնպես շարունակում է պայքարը։ Պորտուգալական ակումբը «Մոնակոյի» դեմ պատասխան խաղում ոչ-ոքի՝ 3-3 է գրանցել, իսկ դիմակայությունում հաղթել 4-3 հաշվով։
1/8 եզրափակչում Բրունու Լաժեի գլխավորած թիմի հավանական մրցակիցներն են «Բարսելոնան» և «Լիվերպուլը»։