ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բռնցքամարտիկ Գոռ Խաչատրյանը նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի մրցակցին

Բռնցքամարտիկ Գոռ Խաչատրյանը նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի մրցակցին

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Խաչատրյանն Ուֆայում ընթացող IBA Champions Night մրցաշարում հաղթեց ադրբեջանցի Սեյմուր Իսաևին:

Առաջին ռաունդում ադրբեջանցին առավելության հասավ վոլգոգրադցի բռնցքամարտիկի նկատմամբ, սակայն երկրորդ ռաունդում Խաչատրյանը նախ՝ նոկդաունի ենթարկեց մրցակցին, 30 վայրկյան անց էլ նոկաուտով վճռեց մենամարտի ելքը:

Ի դեպ, Գոռ Խաչատրյանն առայժմ անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում, սա նրա 6-րդ հաղթանակն է: Ադրբեջանցու համար էլ սա առաջին պարտությունն է, Իսաևը հաղթել էր նախորդ 12 մենամարտում:

  • Կիսվել: