հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ակտիվ շինաշխատանքներ Մարզահամերգային համալիրում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ակտիվ շինաշխատանքներ Մարզահամերգային համալիրում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կատարվում են շինարարական ակտիվ աշխատանքներ 2022 թ. մայիսի 21-31-ը կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։
 
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին տրամադրելու նպատակով՝ ՀՀ Կառավարության 2022 թ. փետրվարի 17-ի որոշմամբ դրամաշնորհի պայմանագրերի հիման վրա` Պետական գույքի կառավարման կոմիտեին հատկացվել է 310.768.300 դրամ, որը պետք է ուղղվի մարզահամերգային համալիրի նորոգման աշխատանքների իրականացմանը, մասնավորապես՝
 
շենքի ճակատային մասի վերանորոգում.
 
համերգային և սպորտային դահլիճներին կից հանդերձարանների ու միջանցքի վերանորոգում.
 
մարզահամերգային համալիրի կարողությունների զարգացում՝
 
միջոցառումների սպասարկումն ապահովելու նպատակով մոդուլային շարժական հատակի,
 
լուսադիոդային ցուցատախտակի և վերելակների ձեռքբերման ծախսեր։
 
 
Բացի բռնցքամարտի առաջնությունից, այս տարի համալիրում կայանալու են նաև «Մանկական Եվրատեսիլը», գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնը և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
 
 

  • Կիսվել: