ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից

Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մրցումային երկրորդ օրը` մայիսի 24-ին, Հայաստանի ունի երեք մասնակից: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մեծահասակների առաջնության երկրորդ մրցումային օրը որակավորման առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Զանիկ Սահակյանն, ում մրցակիցն Ուկրաինայից Յելմիր Բավիևն է: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում:

Հաջորդիվ B ռինգում Նարեկ Զախարյանը (71կգ) որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ: Նրա մենամարտը ևս կկայանա 14:00-ի շրջափուլում: Եվ երեկոյան շրջափուլի ընթացքում պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն, ով ուժերը կչափի Մոլդովայից Քոսիան Դմիտրիի հետ:

Երեկոյան շրջափուլի մենամարտերը մեկնարկում են 18:00-ից, իսկ հայ բռնցքամարտիկի մենամարտը 4-րդն է:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմում առաջին հաղթանակը տոնեց 71 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը`գերազանցելով լեհ մրցակցին:

  • Կիսվել: