ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բոստոնի մարաթոնը կրկին հետաձգվել է

Բոստոնի մարաթոնը կրկին հետաձգվել է

Կորոնավիրուսի  համաճարակի պատճառով նախկինում հետաձգված Բոստոնի մարաթոնը,  որը նոր ժամանակացույցով  պետք է անցկացվեր սեպտեմբերի 14-ին՝  չեղյալ է հայտարարվել: 124 տարվա պատմության ընթացքում  այդ միջոցառումն առաջին անգամ տեղի չի ունենա։

ՀԱՕԿ-ը գրում է, որ նախատեսվում է մարաթոնի  կայացման այլընտրանքային՝ հեռավար տարբերակը։ Մասնակիցները պետք է անցնեն 26,2 մղոն տարածությունը և ներկայացնեն ու  հաստատեն ցույց տված ժամանակաչափը։

Գրանցված մասնակիցներին կվերադարձվի մուտքավճարը և կերաշխավորվի նոր տարբերակին մասնակցելու հնարավորությունը:

Կազմակերպիչները  առաջնային  են համարում   աշխատակիցների, մասնակիցների, կամավորների, երկրպագուների և ընդհանրապես  հանրային առողջության պահպանումը։

  • Կիսվել: