ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կաթողիկոսներն այս տարի ուղերձ չեն հղելու համահայկական մարաթոնին․ այդպես են որոշել. Արշամյան (տեսանյութ)

Կաթողիկոսներն այս տարի ուղերձ չեն հղելու համահայկական մարաթոնին․ այդպես են որոշել. Արշամյան (տեսանյութ)

Կեղծ լուրերը, ներքաղաքական լարումները ազդում են հիմնադրամի գործունեության վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նրա խոսքով`ամեն ինչ անում են հիմնադրամի անունը վնասեն, ջհանդամ թե դրանից Արցախը չի տուժի. «Հիմնադրամին խփելով` հայրենիք ու Արցախ են թուլացնում»:

Արշամյանը, անդրադառնալով հիմնադրամի կանոնադրության հետ կապված մի կեղծ ինֆորմացիայի, նշեց. «Հիմնադրամի գործող կանոնադրության մեջ երբեք չի եղել Արցախի հանրապետություն անվանումը: Արտակ Բեգլարյանի առաջարկը հիմնադրամի կանոնադրության մեջ ներառելը անհնար է: Հիմնադրամի շահառուներն են ՀՀ և Արցախի բնակչությունը»:

Նա նաև նշեց որ Կաթողիկոսները այս տարի որոշել են ուղերձ չհղել համահայկական մարաթոնին:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: