կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում մեկնարկում է ռուսական կինոյի «մարաթոնը»՝ ընդլայնված ծրագրով և աշխարհագրությամբ

ՀՀ-ում մեկնարկում է ռուսական կինոյի «մարաթոնը»՝ ընդլայնված ծրագրով և աշխարհագրությամբ

Ռուսական կինոյի օրերի շրջանակում Երևանում և Գյումրիում կանցկացվեն սիրված մուլտհերոսի մասնակցությամբ նոր գեղարվեստական ​​ֆիլմի անվճար ցուցադրություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Ինչպես նաև, ծրագրում ներառված են արկածային ֆանտաստիկա, սպորտային դրամա, թրիլլեր, կենսագրական դրամա և անիմացիաներ:

Ապրիլի 28-ին Հայաստանում մեկնարկում է ռուսական կինոյի «մարաթոնը». Այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։

Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Երևանում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Yerevan

Գյումրիում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Gyumri

Ռուսական կինոյի օրերի շրջանակում անկասկած ամենասպասված ֆիլմերից է ռուսական ֆիլմերի ռեկորդակիր «Չեբուրաշկան»: Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։

Երևանում Ռուսական կինոյի օրերի ծրագրում ներառված են նաև «Սուսերով պարը» կենսագրական դրաման՝ Արամ Խաչատրյանի համանուն երաժշտական ​​գլուխգործոցի ստեղծման պատմությունը, «Պարոն Նոկաուտ»-ը սպորտային դրաման՝ լեգենդար խորհրդային բռնցքամարտիկի մասին, «Հանցակիցները» թրիլլերը և «Ֆիննիկը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ բարի ուրվականի արկածների մասին։

Գյումրիում, բացի «Չեբուրաշկա»-ից, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Քրոնոս» ընտանեկան ֆիլմը՝ հիմնված ֆանտաստ գրող Կիր Բուլիչևի պատմվածքների վրա, «Մայաների Օրացույց»-ը ֆիլմը, դեռահասների արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով հակառակ ուղղությամբ է շարժվում, «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» և «Խաղալիք Բում» անիմացիոն ֆիլմերը:

Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։ Այսպիսով, «Հանցակիցները» թրիլլերը կներկայացնեն գլխավոր պրոդյուսեր Գեորգի Շաբանովը և պրոդյուսեր Օլգա Երոֆեևան։ «Մայաների Օրացույց» ֆանտաստիկ ֆիլմի մասին կպատմի գլխավոր պրոդյուսեր Յուրի Օբուխովը։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել ճանաչված կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։

Հայաստանում Ռուսական ֆիլմերի փառատոնի ծրագիրը

– «Չեբուրաշկա» (ռեժիսոր Դմիտրի Դյաչենկո, 2022) - միլիոնավոր հեռուստադիտողների սրտերը գրաված ընտանեկան կատակերգություն։ Հեռավոր նարնջագույն երկրից եկած անհանգիստ փոքրիկ կենդանուն սպասում են զարմանալի արկածներ ծովափնյա քաղաքում, որտեղ նա գտնում է անուն, ընկերներ և տուն: Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ֆիլմն արդեն հավաքել է ավելի քան 7 միլիարդ ռուբլի։ Ինչպես նաև «Չեբուրաշկա»-յի ցուցադրություններն արդեն սկսվել են Մերձավոր Արևելքի երկրներում։

- «Պարոն Նոկաուտ» (ռեժիսոր Արտյոմ Միխալկով, 2022) - սպորտային դրամա լեգենդար խորհրդային բռնցքամարտիկ Վալերի Պոպենչենկոյի կյանքի մասին։ Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ, Եվրոպայի չեմպիոն, 1964 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողի՝ Սուվորովի զինվորական ուսումնարանում անցկացրած մանկության տարիների, կուրսանտ-սահմանապահ ծառայելու մասին։ Նրա առաջին հաջողությունների ու անհաջողությունների, իր մարզիչ՝ Գրիգորի Կուսիկյանցի հետ ընկերության մասին։ Ֆիլմը Հնդկաստանում ներկայացվել է ՇՀԿ երկրների կինոփառատոնին և Ուզբեկստանում՝ «Մետաքսե ճանապարհի մարգարիտը» Տաշքենդյան XIV միջազգային կինոփառատոնին։

– «Հանցակիցները» (ռեժիսոր Եվգենի Գրիգորև, 2022) – իրական դեպքերի վրա հիմնված թրիլլեր։ Տասը տարեկան գյուղացի տղայի՝ Իլյայի, հորը սպանում են, և հանցագործը մնում է անպատիժ։ Այս փաստը ոչ ոքի չի անհանգստացնում, բացի երեխայից, ով սկսում է որսալ մարդասպանին։ Ֆիլմը 2023 թվականի հունվարին Հնդկաստանում մասնակցել է ՇՀԿ երկրների կինոփառատոնի մրցութային ծրագրին։

- «Սուսերով պարը» (ռեժիսոր Յուսուպ Ռազիկով, 2018) - Արամ Խաչատրյանի գլուխգործոց «Սուսերով պարի»՝ աշխարհի ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկի ստեղծման պատմությունն է։ Արամ Խաչատրյանն այն գրել է 8 ժամում։ Ֆիլմը մասնակցել է մի շարք հայտնի փառատոների, այդ թվում՝ Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» XXVII ռուսական կինոփառատոնին, Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին և Հարավային Կորեայի երաժշտության և կինոյի միջազգային փառատոնին։

– «Մայաների Օրացույց» (ռեժիսոր Վիկտորիա Ֆանասյուտինա, 2022) - Վիկտորյա Լեդերմանի համանուն բեսթսելերի վրա հիմնված արկածային ֆիլմ։ Ֆիլմը պատմում է դեռահասների անհավանական արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ։ Նրանք ոչ միայն ստիպված են լինում կրկին ապրել անցած օրերը, այլև վերապրել իրադարձություններ, որոնք հետագայում փոխում են իրենց և իրենց հարազատների կյանքերը: Միայն գլխավոր հերոսի արարքը կարող է վերականգնել ժամանակի ընթացքը որոշող խորհրդավոր մեխանիզմը։

- «Քրոնոս» (ռեժիսոր Ռոման Պրոսվիրնին, Դմիտրիյ Աբոլմասով, 2022) - գրող Կիր Բուլիչևի («Ապագայից հյուրեր»-ի հեղինակ (Ալիսա Սելեզնևայի)) ֆանտաստիկ պատմությունների մոտիվներով նկարահանված ֆիլմ։ Գործողությունները տեղի է ունենում անցյալի, ներկայի և ապագայի Ռուսաստանում: Հերոսները ճանապարհորդում են ժամանակի մեջ՝ փորձելով իրենց երկրի պատմության հետ կապ գտնել և լուծել իրենց խնդիրները:

– «Ֆիննիկը» (ռեժիսոր Դենիս Չերնով, 2022) - արկածային անիմացիոն ֆիլմ։ Հետաքրքիր մանկական դետեկտիվ «Սմեշարիկներ»-ի ստեղծողների կողմից, բարի և զվարճալի ուրվականի՝ Ֆիննիկի մասին։ Նա և իր ընկեր Քրիստինան միավորվում են, բացահայտում առեղծվածային պատմությունը և փրկում իրենց քաղաքը։

- «Խաղալիք Բում» (ռեժիսոր Դենիս Չերնով, Իլյա Կուպրիանով, 2021) - ընտանեկան անիմացիոն ֆիլմ ընկերության մոգության մասին։ Ֆիլմը պատմում է մի բարձրակարգ գողի մասին, ով եզակի ռուբին է գողանում և թաքցնում ​​Բում անունով փափուկ արջուկի մեջ, որպեսզի կարողանա թանկարժեք քարը դուրս բերի երկրից։ Բայց ամեն ինչ չի ընթանում համաձայն պլանավորածի։

– «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» (ռեժիսոր Վիկտոր Գլուխուշին, 2022) - անիմացիոն արկածային հեքիաթ։ Գեղեցկուհի Մարին պատահաբար հայտնվում է զարմանալի թագավորությունում, որտեղ իշխանությունը զավթել են խորամանկ առնետները։ Ֆիլմը պատմում է Մարիի, կախարդված արքայազն Մարդուկ-Ջարդուկի և նրանց ընկերների գաղտնիքներով լի գլխապտույտ արկածների մասին:

«Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց

Ապրիլի 28-ին (ուրբաթ)

14:30 - «Ֆիննիկը»

17:00 - «Չեբուրաշկա»

Ապրիլի 29-ին (շաբաթ)

17:00 - «Սուսերով պարը»

20:00 - «Պարոն Նոկաուտ»

Ապրիլի 30-ին (կիրակի)

19:00 - «Հանցակիցները»

«Հոկտեմբեր» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց

Մայիսի 5-ին (ուրբաթ)

14:30 - «Մարդուկ-Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան»

17:00 - «Մայաների Օրացույց»

Մայիսի 6-ին (շաբաթ)

13:00 - «Խաղալիք Բում»

15:30 - «Քրոնոս»

Մայիսի 7-ին (կիրակի)

14:00 - «Չեբուրաշկա»

  • Կիսվել: