երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է փայլուն ելույթները Երևանում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ երկրորդ խաղում 109:56 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 37 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 13 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում։

Բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել նաև Դմիտրի Հաճյանը, որը գրանցել է 27 արդյունավետության գործակից (EFF), վաստակել է 23 միավոր, կատարել է 3 ռեբաունդ և 4 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի Մ16 հավաքականը մրցաշարի երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում՝ մրցելով Մալթայի հավաքականի դեմ։

Մուտքն ազատ է։

  • Կիսվել: