ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հետ խաղից առաջ Ավստրիայի հավաքականը հաղթել է՝ գլխավորելով աղյուսակը

Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հետ խաղից առաջ Ավստրիայի հավաքականը հաղթել է՝ գլխավորելով աղյուսակը

Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի C խմբում Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 99:63 հաշվով հաղթել է Ալբանիային՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կհյուրընկալի Ավստրիայի ընտրանուն:

«Այս հանդիպումը կարևոր նշանակություն ունի մեր թիմի համար առաջնության հաջորդ փուլում պայքարը շարունակելու համար»,- ասվում է ՀԲՖ մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: